Նիկոլը բանտարկել է այն մարդկանց, ովքեր մերկացնում էին իր ստերը, իսկ այսօր հանգիստ հանձնում է հողերը. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արմեն Աշոտյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը այսօր կալանավորված են դավադիր իշխանությունների ծրագրերի իրականացմանը խանգարելու և ճշմարտությունը բացահայտելու համար։ Արմեն Աշոտյանը խոսում էր Հայաստանի շուրջ սեղմվող օղակի մասին, ի նկատի ունենալով այս օրը, որ նիկոլը հանձնելու է Տավուշը, Ոսկեպարը, հետագայում նաև հանձնելու է Սյունիքը, Գեղարքունիքը և այդպես շարունակ։ 

նիկոլը բանտարկել է այն մարդկանց, ովքեր մերկացնում էին իր ստերը, իսկ այսօր հանգիստ հանձնում է հողերը։

#ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ»:

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն