(LIVE) «Լռության մեկ ամիս». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

article-image

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիա է ընթանում «Լռության մեկ ամիս» խորագրով:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանն ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են միայն մի բանի համար, որ սուր քննադատության են ենթարկել Նիկոլ Փաշինյանին Տավուշի մարզում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության և դավաճանական գործունեությունը շարունակելու համար։ 

Ապրիլի 22-ին լրանում է նրանց անազատության մեջ գտնվելու մեկ ամիսը։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իրագործում է իր դավաճանական ծրագրի հերթական արարը Տավուշի մարզում։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի զգուշացումները իրականություն են դառնում։ 

Հատկանշական է, որ միջազգային այն կազմակերպությունները, որոնք նախկինում առիթը բաց չէին թողնում Հայաստանի ժողովրդավարության հետընթացի, խոսքի ազատության սահմանափակումների, քաղաքական բանտարկյալների, քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ անելու համար, հրապարակային որևէ հայտարարություն չեն անում մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային դեմքերին քննադատության համար անազատության մեջ պահելու կապակցությամբ։ Այդ կազմակերպությունների թվում առաջամարտիկ ԵՄ-ն նույնպես հրապարակայնորեն չի արձագանքում տեղի ունեցողին։ ԵՄ-ն չի արձագանքել ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հետապնդվող Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի անազատության մեջ պահվելու դեպքերին։ 

Ուստի մենք ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ենք՝ հիշեցնելու կառույցի նախկին հայտարարություններն ու ընդգծելու ներկայիս լռությունը։

Ուղիղ հեռարձակումը՝ ստորև

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն