(VIDEO) Մենք ակնկալում ենք ԵՄ գործուն միջամտությունը․ ՀՀ իշխանությունները միայն իրենց են լսում․ Բաբայան

article-image

Այսօր անհրաժեշտություն կա Եվրամիությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ակնկալելով իրենց գործուն միջամտությունը, որովհետև ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները լսում են միայն եվրոպակա կառույցերին։ Այս մասին այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ «Լռության մեկ ամիս» խորագրով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ իրենք ուզում են հիշեցնել ԵՄ-ին հենց ԵՄ  կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ կապված քաղաքական հալածանքների, հետապնդումների հետ, իսկ այսօր լուռ են Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։

Ա. Բաբայանը հույս հայտնեց, որ ԵՄ աչալուրջ կլինի իրենց համոզմունքներին, սկզբունքներին. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես վերջին շրջանում  Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, ինչը տեղավորվում է  եվրոպական  բազմաթիվ կառույցների բազմաթիվ բանաձևերում։

Ուստի ակնկալում ենք Եվրամիությունը վերջապես  կբացի աչքերը, եթե, իհարկե փակ էին, խորը կասկածում եմ, որ փակ էին այդ աչքերը,  բայց հույս ունեմ, որ ԵՄ-ն անհրաժեշտ գործողություններ  կիրականացնի, որոնք կանեին մնացած դեպքերում, եթե, օրինակ, լիներ նախկինում նման բան»։

Նա նշեց, որ ԵՄ լռությունն այսօր ավելացնում է Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը, ինչն անընդունելի է, հակասում է  եվրոպական բոլոր ստանադարտներին, սկզբունքներին։ 

Արսեն Բաբայանը հանրային գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանն է։

Այսօր հրապարակվելու են Վազգեն Սաղաթելյանի՝ կալանքի  բողորքակման վերաբերյալ որոշումը։

Ա.Բաբայանն ասաց. «Ես որպես պաշտպան միշտ արդարադատություն, արդարություն եմ ակնկալում։ Ցավոք, դրա հույսը քիչ է, քանի որ մենք տեսել ենք, թե ինչ է կատարվում  հատկապես քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց հետո։ Ուզում եմ հույս ունենալ, որ երեկոյան 5-6-ի կողմերը կունենանք լավ որոշում, որի համաձայն առնվազն Վազգենը դուրս կգա քրեակատարողական հիմնարկից»։

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն