Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել, փորձում է խժդժություններ հրահրել, պառակտել շարժումը, հուսահատեցնել մարդկանց: Նախօրեին Բագրատաշենի ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ը քշելու եւ «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը, ըստ տավուշցիների, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմն է եւ հենց նրա հրահանգով է գործել։

Արդյունքում վեճ էր բորբոքվել, եւ վնասվել էր մեքենան, սակայն բերման էին ենթարկվել խաղաղ ցուցարարներ, «Մարտական եղբայրության» 7 անդամ, որոնցից 3-ը դեպքի վայրում անգամ չեն եղել։

Տեսանյութերը վկայում են, որ ներկա ոստիկանները չեն կանխում ո՛չ Յուրիկի սադրանքները, ո՛չ նրա կողմնակիցների հրահրած ծեծկռտուքը. մինչ այս պահը պարզված չէ անգամ մեքենայի վրայից մարդկանց վրա ցատկողի ինքնությունը։ Պատմում են, որ յուրիկների պակաս «դեպքի վայրում» չի զգացվում` մեկը տավուշցիներին փորձում է համոզել, որ Նիկոլն իրականում չի հանձնում, քաղաքից եկածներն են ուզում Նիկոլի դեմ նրանց տրամադրել, երրորդը սադրում է, վեճ է հրահրում ակտիվիստների հետ, տեղի ոստիկաններն են ակտիվ գործի անցել:

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն