Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը

article-image

Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև:

Նախագահները մանրամասն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում առկա իրավիճակի զարգացումը: Վլադիմիր Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա սրացման կանխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման մասին: Ընդգծվել է կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված համաձայնություններին հետևելու կարևորությունը:

Կողմերը նաև շեշտել են Ֆրանսիայի և Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաև` ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում սերտ համագործակցության շարունակման պատրաստակամությունը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն