AntiFake.am-ը դիմելու է դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի

article-image

Antifake.am-ը դեռ հուլիսի 15-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։

AntiFake.am-ին հուլիսի 22-ին ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ:

Սակայն առ այսօր՝ մինչև օգոստոսի 28-ը, ՊՈԱԿ-ը մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը չի տրամադրել։

ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անհրաժեշտ տեղեկությունը ՊՈԱԿ-ը պետք է մեզ տրամադրեր 1-ամսյա ժամկետում, այսինքն՝ ամենաուշը օգոստոսի 15-ին:

Այսպիսով՝ ՊՈԱԿ-ը սահմանափակել է տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքը, ինչի կապակցությամբ AntiFake.am-ը պատրաստվում է դիմել դատարան։

Կարծես ՊՈԱԿ-ի մոտ օրենք խախտելը սովորական երևույթ է, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ կառույցը, որի հիմնական գործառույթը տեղեկատվության հետ աշխատանքն է, մեր՝ տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանում է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ (1, 2), իսկ այս անգամ ՊՈԱԿ-ը որոշել է ընդհանրապես չպատասխանել հարցմանը։

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը