Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսօր որոշել է լուսադեմին այցելել Հաղթանակի զբոսայգի՝ մայիսի 9-ին Հաղթանակի տոնի առթիվ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Իշխանական պատգամավորներին զգուշացրել են՝ ամենուշը առավոտյան 8-ին լինել զբոսայգում, որպեսզի հնարավորինս շուտ սկսեն պաշտոնական արարողակարգը, որ հանկարծ իրենց տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ ՊՊԾ աշխատակիցները Փաշինյանի այցին ընդառաջ անվտանգային միջոցառումներ են իրականացնում զբոսայգում, դիպուկահարների համար հարմար տեղեր դիտարկում եւ այլն: Նախորդ տարիներին եւս Փաշինյանի այցն ուղեկցվել է անվտանգության արտակարգ միջոցառումներով, վարչապետի այցի ժամանակ թույլ չեն տվել քաղաքացիները մուտք գործեն զբոսայգի։ Այս տարի, ըստ ամենայնի, ավելի ուժեղացված ծառայություն կիրականացվի:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն