
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բժիշկ Դանիելյանին:
Անում են սա, որովհետև թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքերի ու առողջության վրա, կարևորը պահեն իրենց աթոռը, իրենց համար մարդկային կյանքերից ու ամեն ինչից թանկ աթոռը»։