«Տավուշը հանուն հայրենիքի» շարժուման անդամները կոչ են անում խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ՝ անհամաձայնություն արտահայտելու նպատակով

article-image

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 14-ի հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են:

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճ  Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը:

Մենք տեղեկություններ ունենք, որ խոչընդոտվում է անգամ Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը:

Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարնեի վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է: 

Մեր կողմից այս ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ` ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի, իսկ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված է կուտակել ոստիկանական զորքեր:

Իշխանություններն իրենց վարքով օգնում են մեզ հասնել մեր նպատակին: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին  այսօր ժամը 15:30-ին լինել նշված վայրերում և խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ՝ անհամաձայնություն արտահայտելու նպատակով:

  • Սարյանի անվան այգի 
  • Կոնսերվատորիայի դիմացի այգի
  • Սուրբ Աննա եկեղեցու բակ
  • Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն