Բարոյազուրկ սպան վենետիկյան կուրտիզանուհուց նսեմ է․ Գրիգորի Պողոսյան

article-image

ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բազմիցս ասել եմ և հիմա էլ կկրկնեմ. բարոյազուրկ սպան վենետիկյան կուրտիզանուհուց նսեմ է։ Պատիվն ու արժանապատվությունը աճուրդի հանած «ենթագեներալներն» իրենց թույլ են տալիս անտաղանդ նկարչի ձեռքում հայտնված էժանագին բնորդուհու գործելաոճ և պահելաձև՝ բնավ չընկալելով, որ իրենց դեմ կանգնած է հոգևորական, ով անգիր գիտի «Գործ առաքելոցը» և երբեք մոռացության չի տա Պետրոս առաքյալի պատգամը ստի ու խաբեբայության, Աստծուն ու Եկեղեցուն խաբելու մասին։ Նրա պարսավանքին արժանանալը սպայի համար հավասար է երեսին ձեռնոցով ապտակ վաստակելուն, ու այդ ապտակը դեռ շատ եք ուտելու, անկախ այն հանգամանքից, որ ձեր բարոյազուրկ երեսին ապտակի համար ազատ տեղ չի մնացել։ Երկրի կառավարության ղեկին թառած «ենթամարդու» լեզուն մի օր (հավատացած եմ՝ շատ շուտով) կարկամելու է ու քարանալու։ Այդ չարքը մթնշաղի պես մի օր լուսադեմին տարալուծվելու է իր տարածած թույնի մեջ ու չքանալու։ Մնալու եք դուք՝ «ենթաոստիկաններդ», «ենթադատախազներդ», «ենթաքննիչներդ», «ենթադատավորներդ», ձեր «ենթապատվի» ու «ենթարժանապատվության» հետքերը որոնելով, ձեր՝ «ենթաշարքային» էությունը մաքրելու էժանագին փորձերով։ Պատմության էջերից չի ստացվի ջնջել ոչ ձեր անարժան դեմքերը, ոչ էլ ձեր բարոյական հոգեվարքի կադրերը։

Առողջ եղեք, ենթաշարքային գեներալներ։

Առողջ եղեք, թեև համազված եմ, որ այդ հարցում ձեզ բարեմաղթանքներ պետք չեն։ Դուք շան առողջություն ունեք։ Եվ առհասարակ՝ ձեր կզլբաշ ու կարաբաշ հոծ շարքերին նայելով՝ չեմ կարող հավատալ, որ կինոլոգիական ծառայությունը Հայաստանում վախճան է ապրել։

Առողջ եղեք, քանզի ապագա դատավարություններում ձեր ցուցմունքները պետք են։ Ձեր՝ նիկոլի գրպանի ենթագեներալների մեկմեկու դեմ տված ցուցմունքներից են կերտվելու ազգի ինքնամաքրմանն ուղղված քրեական գործերը։ Ձեզանից ոմանք արդեն հայտնվել են մեր շարքերում ու պնակալեզության ոլորտում նիկոլի կերպարի վրա մասնագիտացած լեզվով փորձում են նրա հրաժարականը պահանջել՝ անկեղծորեն հուսալով, որ ազգի հիշողությունն իրենց պատվի պես կարճ է, որ մոռացության են տրվել Արցախն ուրանալը և նիկոլին շան պես ծառայելը, նրա վերաբերյալ հանցագոծության մասին հաղորդումներին ընթացք չտալը, երկրի ազատության և Արցախի փրկության համար պայքարող արժանապատիվ հայորդիներին քրեական հետապնդման ենթարկելը, Արցախը ծախելու գործում ենթամարդու համար իրավական ճանապարհ հարթելը։

Մյուսներդ ևս շուտով ձեր մեղայականն եք կաղկանձելու, ու թեև ձեր երեսը ձեր տիրոջ՝ նիկոլի թուրքական կոշիկի տակացուից պինդ է, միևնույն է՝ տարիներ շարունակ ձեր դեմքին սրբած այդ կոշիկը թողել է իր անջնջելի հետքը։

Չես կարող մաքրվել։ Չի ստացվի։ Լինես ոստիկանապետ, գլխավոր դատախազ, թե շարքային «կզլբաշ»»։

Աղբյուր՝ AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն