Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «16․09․2019թ․ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»:

Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում թափառող կենդանիների խնդիրն այժմ շատ ավելի սրված է, քան նախկինում։ Բազմաթիվ են թափառող շների կողմից մարդկանց վրա հարձակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը: 

Դեպքերի քանակական պատկերը հետեւյալն է՝

• 2022թ․ – 133 դեպք

• 2023թ․- 134 դեպք

• 2024թ․ հունվարին՝ 5 դեպք։

Խոսքը ոստիկանություն ահազանգերի մասին է։ Իսկ գերակշիռ դեպքում քաղաքացիները չեն դիմում ոստիկանություն կամ հիվանդանոցներ, այլ տնային պայմաններում են կազմակերպում բուժումը։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անգամ կրկնակի կծելու դեպքերի մասին էր ահազանգել։

Մարզերում չկան կենդանիների վերահսկման եւ վնասազերծման մասնագիտացված կենտրոններ, անգամ բյուջեում գումար չի առանձնացվում»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն