(VIDEO) Նարեկն ու Վազգենը չեն մեղադրվում մագ գողանալու մեջ, ինչը Նոյից սկսած՝ հանցավոր արարք է. Մելիքյան

article-image

Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործով նախնական դատալսումներին Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ պաշտպանյալներին մեղսագրվում է մի արարք, որը իրավաբանական հանրության մեջ, հանրային տիրույթում ընդամենը 2 ամիս առաջ որևէ մեկը չգիտեր, որ հանցագործություն է։

«Մեր երկրում ապաքրեականացվել է ծանր վիրավորանքը։ Քաղաքական խոսք արտահայտելիս, կոշտ խոսք արտահայտելիս՝ անգամ վիրավորական, դա միանգամայն թույլատրելի վարքագիծ է՝ քրեական իրավունքի տեսանկյունից»,-ասաց նա։

Փաստաբանը հայտարարեց, որ Արդարադատության նախարարը հրապարակավ ասել է, որ ծանր վիրավորանքը ապաքրեականացնում են, վերադարձնում  մարդու իրավունքների տիրույթ, այս արարքը արդեն իսկ հաստատված հանցավոր արարք ասելը և դեռ մի հատ էլ ասել նորը կկատարեն՝ իրավաչափ լինել չի կարող»,-ասաց նա։

Մելիքյանը նաև նշեց, որ մեղադրանքը վերաբերում է մի արարքի, որի հանցավոր լինելը չի եղել իրավական ավանդույթում։ «Մեր պաշտպանյալները չեն մեղադրվում մագ գողանալու համար»,-ասաց նա և նշեց, որ հանցանք գործելու ռիսկի առումով բերված փաստարկները կիրառելի չեն։ 

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն