Արցախի հույսը՝ դրոշ լեռնական, չքնաղ եռագույն՝ սպիտակով նախշած. Գրիգորի Պողոսյան

article-image

 Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի հողը՝ հավերժ մայրամուտ,
Մշտնջենական տառապանք ու վիշտ։
Խավարում թաղված անտառ ու արոտ,
Լքյալ քաղաքներ, ոսոխ ամբարիշտ։

Արցախի սերը՝ ղողանջ քնարական,
Ընդմիշտ քարացած վանքի պատերին
Մեր բյուր դարերի երգը դյութական
Վրեժի ծարավ մանկան շուրթերին։

Արցախի Տերը՝ խենթ թափառական,
Շուշվա սեգ բերդից մազապուրծ  եղած,
Անզղջում ոգի, ցասում վրիժական՝
Հայացքն Օմարի ձյուներին հառած։

Արցախի հույսը՝ դրոշ լեռնական,
Չքնաղ  եռագույն՝ սպիտակով նախշած,
Հզոր բազուկով Արցախի մանկան
Մռավի գլխին մեկընդմիշտ գամած։

02.06.2024թ.           Գ.Ա.Պողոսյան

Հ.Գ. Այսօր Արցախի դրոշի օրն է»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն