Հաշվի առնելով ԼՂ-ում կատարվածը՝ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 գագաթնաժողովն ընդունող երկրի ճանաչումը. Լեմկինի ինստիտուտ

article-image

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դեմ է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին որպես COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթնաժողովի հյուրընկալ երկիր նշանակելու որոշմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունը, դրա նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումները:

«Ադրբեջանին այս կարևոր իրադարձությունը հյուրընկալելու պատիվը շնորհելով՝ ՄԱԿ-ը հավանություն է տալիս ցեղասպանական խոսքին, ցեղասպանական քաղաքականությանը և բռնապետությանը, որը չի բխում ո՛չ կլիմայի, ո՛չ էլ աշխարհի մարդկանց շահերից: Ադրբեջանի՝ որպես COP հյուրընկալողի ընտրությունը լեգիտիմացնում, ռացիոնալացնում և նորմալացնում է ցեղասպանությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ավելին, այն սպառնում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով հաստատված սկզբունքների արժանահավատությանը: Ցեղասպանության կանխարգելման, մարդու իրավունքների և ՄԱԿ-ի՝ որպես աշխարհի ժողովրդին ներկայացնող մարմնի շահերից ելնելով՝ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29-ի ընդունող երկրի ճանաչումը, կա՛մ գտնի այլ հյուրընկալող երկիր»,- ասվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ «Ալիևը Ադրբեջանի՝ որպես COP29-ի հյուրընկալողի ընտրությունը դիտարկել է որպես հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականության հաստատում (ի թիվս այլ բաների)»:

Աղբյուր՝ AntiFake.am  
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն