Պլաստինկան փոխե՛ք, արդեն չեն աշխատում ձեր մանիպուլյացիաները. Արտակ Զաքարյանը՝ Ալեն Սիմոնյանին

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը 5նման էր դավադրության մեջ ներքաշված, բայց դեռևս պատասխանատվության չենթարկված մարդու հաթաթաների:

Արտաքին քաղաքական թեմաների վերաբերյալ նրա ճամարտակություններին չարժե անդրադառնալ, քանի որ դրանց հետևանքները առավել քան ողբերգական են: Հենց իրենց «վարած արտաքին քաղաքականությունն» է նաև պատճառներից մեկը, որ Նիկոլի ու ՔՊ վարկանիշը վախվորած թաքնվել է ոստիկանության վահանների հետևում:

Ժողովրդի մասին Ալենի դատողությունները ևս կեղծ են ու անիրատեսական: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն այլևս իրենց հենարանը չեն: Գուցե ժողովրդի մի մասը նաև ընդդիմության հետ չեն, բայց հաստատ ծափահարելով տոնելու են կապիտուլյացիայի և նսեմացման դեմ պայքարող ժողովրդական հատվածի հաղթանակը:

Քաղաքական օրակարգերի մասով՝ Ալենը կրկին սխալվում է: Կյանքը ցույց է տալիս, որ հենց ընդդիմությունն ունի հրապարակված օրակարգ՝ բաղկացած մի քանի կետերից: Իսկ Նիկոլի և Ալենի քաղաքական օրակարգի բացակայությունն ակնառու է. ադրբեջանական միակողմանի պահանջների կատարում, խաղաղության խոստման ձախողում, հայկական կամ խաղաղության խաչմերուկի ֆիկցիա (չգոյություն), քարուքանդ եղած ասֆալտապատում և ոստիկանության ռեսուրսից կառչած իշխանություն:

Ալենը իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել: Կարծում եմ վատ խորհուրդ չէ, որովհետև Քրիստոնեությունն այնքան ներողամիտ և հումանիստական հավատք է, որ գուցե նաև հայրենիքի դեմ գործած դավադրության ապաշխարհության աղոթք ևս պետք է ունենա: Գուցե:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «մերժված լինելու» մասին Ալեն Սիմոնյանի հերթական դատողություններին, ապա պետք է խորհուրդ տամ՝ պլաստինկան փոխե՛ք:

Արդեն չեն աշխատում ձեր մանիպուլյացիաները: Հայ ժողովրդին խաբելու և մոլորեցնելու ձեր ռեսուրսները վաղուց սպառվել են: Ժամանակն արդարեցրել ու ցույց է տվել, թե ով ի՞նչ է արել մեր երկրի ու ժողովրդի համար»:

Աղբյուր՝ AntiFake.am  
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն