Կոնջորյանի կնոջ աշխատավարձը եւս մեկ միլիոն դրամով ավելացավ. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ «Հայփոստ» ՓԲԸ-ն գահավիժում է` արձանագրելով աստղաբաշխական վնասներ, այնտեղ հանգրվանած ՔՊ պատգամավորի կինը հերթական ֆինանսական «բարձունքն» է ապահովում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայկ Կոնջորյանի կնոջ տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։

Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամ է` Ալեքսանյանի 10.5 միլիոնի համեմատ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը իշխանության եկավ «թալանից փրկելու» լոզունգներով։

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Հայփոստ» ՓԲԸ 100% բաժնետերը ՀՀ կառավարությունն է»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Ժողովուրդ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն