Օրական մի քանի անգամ հեռախոսազրույցներ եմ ունենում Փաշինյանի և Ալիևի հետ. Պուտին

article-image

Ընթանում է «Валдай» միջազգային երկխոսության ակումբի ամենամյա 12-րդ պլենար  նիստը, որին մասնակցում է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նիստի ընթացքում Պուտինն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, խոսել է նաև Մինսկի խմբի և Թուրքիայի մասին։

Անդրադառնալով Մինսկի խմբի ձևավորմանն ու դրա դերին՝ Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են իրավիճակի կարգավորմանը։

«Բայց ոչ ոք դրանում ավելի շահագրգռված չէ, ինչպես Ռուսաստանը։ Դա տեղի է ունենում ոչ միայն մեր աչքերի առաջ, այլ մեր մարդկանց, մեր ընկերների, հարազատների հետ։ Այդ պատճառով մենք այնպիսի դիրք ենք ստանձնում, որը մեզ թույլ կտա օգտվել երկու կողմերի վստահությունից և որպես միջնորդ էական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործընթացում», - նշել է Պուտինը։

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներից՝ Պուտինն ասել է, որ շատ կցանկանար, որպեսզի կոմպրոմիս գտնվեր։

«Ես սերտ շփումներ ունեմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ։ Օրական մի քանի անգամ հեռախոսազրույցներ եմ ունենում նրանց հետ», - հայտնել է Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները նույնպես մշտական կապի մեջ են երկրների հետ։

Վլադիմիր Պուտինը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԱՄՆ-ում հոկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպումների մասին, նշել է, որ մեծ հույս ունի, որ իր ամերիկյան գործընկերները կգործեն Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցված և կաջակցեն կարգավորման գործընթացին։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն