Ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածներ, ապա 8 անձ ձերբակալվեցին. Իրավապաշտպան

article-image

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր էջում գրել է. 

«Այսօր ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։

Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝
1) Կարմեն Մնացականյան - 1 ամիս
2) Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս
3) Լևոն Սաֆարյան - 2 ամիս
4) Արմենակ Խաչատրյան - 2 ամիս
5) Ավետիք Ջիլավյան - 1 ամիս

Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 16-ին՝
1) Տիգրան Սարիբեկյան
2) Սամվել Բաղդասարյան
3) Նարեկ Պետրոսյան

Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյուսը՝ փետի կտոր։

Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»։

Լույսը բացվի՝ կհրապարակեմ մի տեսանյութ այդ «հերոսներից» մեկի հերթական անպատիժ քաջագործության մասին։

ԼՐԱՑՈՒՄ (16.06)
- Տիգրան պապի՝ 2 ամիս տնային 
- Նարեկ Պետրոսյան՝ 1 ամիս
- Սամվել Բաղդասարյան՝ 2 ամիս տնային
- Երվանդ Աղաբալյան՝ 1 ամիս /ձերբակալվել է այսօր/»:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն