Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-17:00-ի ընթացքում

article-image

Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 35-36°C է («Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ), ինչը նշանակում է` անհրաժեշտ է մեղմել բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:

7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար.

1️⃣ Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-17:00-ի ընթացքում:

2️⃣  Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ:

3️⃣ Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:

4️⃣ Օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:

5️⃣ Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ: Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած. այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել:

6️⃣Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

7️⃣Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին  քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն