Սյունիքը մաղել են․ «Հրապարակ»

article-image

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․

Սյունիք՝ Փաշինյանի այցից առաջ անվտանգության ծառայությունները մեծ ռեյդ են արել` մարզը մաղել: Փաշինյանը ժամանել է Երեւան-Կապան չվերթով, շրջել է մեծաթիվ «ախրանայով», եղել գրեթե բոլոր համայնքներում։ Սակայն Սյունիքի համայնքապետերից միայն Գորիսի ղեկավար, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է դիմավորել նրան, ջերմագին ողջունել։ Մյուս 2 ոչ ՔՊ-ական համայնքապետերը՝ Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, բացակայել են: Փաշինյանը Կապանում փակ ժողով է անցկացրել ՔՊ-ականների հետ, որոնց մեծ մասը Երեւանից է գնացել: 

Ասել է, որ պետք է այսուհետ ավելի միասնական լինեն, այս պահից պատրաստվեն հերթական ընտրություններին, բարձրացնեն ՔՊ-ի վարկանիշը: Հանգստացրել է, թե ինչ շարժում էլ լինի, արտահերթի չեն գնալու: Խոսել է նաեւ սահմանազատման, խաղաղության խաչմերուկի մասին։ Նա շաբաթ օրը գիշերել է «Արմենիա» հյուրանոցում, կիրակի՝ Հալիձորի «Հարսնաձոր» համալիրում։

Ավելին՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Աղբյուր՝  «Հրապարակ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն