Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր

article-image

Այսօր՝ հունիսի 18-ին, Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 11:55-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43–ամյա Արամ Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Թոփլաղասյանի վարած շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության քույրը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Կարապետ Գևորգյանն ու կրստեր պարեկ Ագապի Խաչատրյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր՝ Shamshyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն