(VIDEO) Դատավոր Հովհաննիսյանը մերժեց հանրային մեդադրողի՝ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը

article-image

Դատարանը մերժեց  հանրային մեղադրողի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը, որը բողոքարկման ենթակա չէ։

Ընդգծենք, որ «Իմնեմնիմիի գործով» ընթացող դատական նիստում հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավոր Արման Հովհաննիսյանին՝ հայտարարելով, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք։

«Անկեղծ՝ դատարանի համար զարմանք էր այս միջնորդությունն այս հիմքով ներկայացնելը, որովհետև շատ լավ եմ ճանաչում երկու հանրային մեղադրողներին էլ, շատ վաղուց, երկուսն էլ պրոֆեսիոնալ են։ Դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսդրությունը պասիվ դատավարական ընթացակարգից անցում է կատարել ատիվ ընթացակարգի։ Թե ինչու է այդպես, զուտ դատարանի գնահատականը չէ։ Նախորդով դատարանից պահանջվում էր, որ բոլորին լսեն, հետո առանձին խորհրդակցական սենյակում որոշում կայացնել, իսկ ներկայիս քրեական դատավարության օրենսգիրքն ուղիղ նշում է՝ բացառապես գործը լուծոց ակտերն է կայացվում առանձին սենյակում, որը վերաբերում է վերդիկտին, գործը կարճելուն և այլն։ Խափանման միջոցի հետ կապված ուղիղ ասվում է՝ պետք է լսել կողմերի կարծիքները և կայացնել որոշում»,- ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը՝ մանրամասն շարունակելով ներկայացնել, թե ինչու է դատարանը մերժում միջնորդությունը։

Ամփոփիչ խոսքում դատավորը նաև հավելեց՝ նման միջնորդությունները չեն կարող ազդել դատավորի անկախության  կամ ազատության վրա։ 

Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 14-ին։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Տեսանյութը՝ ստորև

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն