(VIDEO) Մեծ սիրով առանց գումարի մեղադրողին կդասավանդեմ ժեստերի լեզու․ Սամսոնյանի և Սաղաթելյանի ճեպազրույցը

article-image

«Դատախազների պահվածքը չեմ ուզում անգամ մեկնաբանել, բոլորն էլ դա տեսնում են»,-  իրենց անպայման կրկին անազատության մեջ պահելու մոտեցմանն անդրադառնալով՝ ասաց Նարեկ Սամսոնյանը։ 

«Այսքան ժամանակ նրանք անընդհատ խոսում են, որ դատարանը ճիշտ չի արել, որ մեր խափանման միջոցը կալանքից փոխել է վարչական վերահսկողության։ Նրանք տեսնում են, որ մենք պահպանում ենք մեր նկատմամբ սահմանված նորմերը, բայց միևնույն է, մոտեցումն այն է, որ մենք պետք է կալանավորված լինենք։ Սա է նրանց աշխատաոճը․ կալանքը հանդիսանում է ոչ թե խափանման միջոց, այլ պատժամիջոց»,- ընդգծեց Վազգեն Սաղաթելյանը։

Նարեկ Սամսոնյանն ուշադրություն հրավիրեց նաև հետևյալ հանգամանքի վրա․

«Հանրային մեղադրողներն իրենց վերաքննիչ բողոքում ասում են, որ դատարանն իր որոշմամբ (խափանման միջոցը կալանքից վարչական վերահսկողության փոխելը-խմբ․) խախտել է մեր խոսքի ազատության իրավունքը, դրա համար առաջարկում են փակել մեզ։ Մենք մեկ ամիս է՝ գտնվում ենք դրսում, և նրանց նշած ռիսկերը չեն արդարացել։ Սա ցուցադրական ապացույց է, որ մեր նկատմամբ կիրառված նախորդ խափանման միջոց կալանավորումը և այն, ինչը հանրային մեղադրողներն այստեղ փորձում են անել՝ նորից միջնորդություն  ներկայացնելով, լրիվ հիմնազուրկ է։ Վերաքննիչ բողոքում գրել են՝ դատարանը, վարչական վերահսկողություն սահմանելով, խախտել է Վագգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի խոսքի ազատության իրավունքը, այդ պատճառով մենք առաջարկում ենք դատարանին՝ կալանավորել այս մարդկանց, այսինքն՝ բոլոր իրավունքները սահմանափակել։ Սրանով արդեն պրակտիկ դաշտում հիմնավորվում է, որ այս մարդկանց քայլերը պայմանավորված են քաղաքական շահերով»։

Սամսոնյանն անդրադարձավ նաև հանրային մեղադրողի՝ ժեստերի մասին հայտարարություններին, նշելով, որ ինքը մեծ սիրով, առանց գումարի հանրային մեղադրողներն կդասավանդի ժեստերի լեզու, քանի որ ինքը դրանց վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ ունի։

Տեսանյութը՝ ստորև

Աղբյուր՝ AntiFake.am
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն