(VIDEO) Դատախազներն ակնհայտ անձնական շահադրդում ունեն «փակելու» Սամսոնյանին և Սաղաթելյանին․ Մամիջանյան

article-image

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի  գործով («Իմնեմնիմիի» գործ) դատական նիստից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ակնհայտ է, որ հանրային մեղադրողներն անձնական շահագրգռվծություն ունեն՝ ամեն գնով կրկին կալանավորելու Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին։

«Դա ինձ համար ակնհայտ է։ Կարող են դատել տալ ինձ՝ այս նախադասության համար, բայց ուզում եմ հասկանալ, թե որն է այդ շահադրդումը։ Դա տարբեր տեսակներ կարող է ունենալ՝ անձնական ատելություն, հակակրանք, ուղղորդում վերադասի կողմից, դրամական հետաաքրքրություն, բայց այստեղ ես անաչառություն կամ գոնե վերաբերմունք՝ որպես սովորական գործի, չնկատեցի։ Իրար հերթ չտալով՝ «Փակել ամեն գնով» օպերցիան էր իրականացվում։

Ես վստահեցնում եմ, որ այսօրվա դատական նիստի տեսագրութկունը Փաշինյանը նայելու է շատ ավելի ուշադիր, քան այն հերթական կապիտուլյացիոն թղթերը, որոնք ինքը ստորագրում է։ Իր կարծիքով՝ հանրային մեղադրողների՝ դատախազների թերացումն է, որ Նարեկն ու Վազգենն ազատության մեջ են, և ինքը դրա համար նրանց «կպատժի,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Տեսանյութը՝ ստորև

Աղբյուր՝ AntiFake.am
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն