Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է. Aysor.am

article-image

Aysor.am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, այսօր Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցով։ Էրդողանն է Փաշինյանին հորդորել, որ Հայաստանը ճանաչի Պաղեստին պետությունը, ՀՀ վարչապետը երկու օր չանցած, ի կատար է ածել Թուրքիայի նախագահի առաջարկը։

Կայքը հիշեցնում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ ՀՀ ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչից հետո Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվեց Իսրայելի ԱԳՆ։

Քիչ առաջ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն տարածեց՝ հաստատելով  Aysor.am-ի տեղեկությունը։

«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-նշված է հայտարարությունում:

Աղբյուր՝ Aysor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն