Ինչպես ստացվեց, որ ԱՆ-ն չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրին. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021-2024 թվականների ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է շահերի բախման դեպքերին առնչվող շուրջ 30 մեդիա հրապարակման եւ երկու տասնյակից ավելի դիմումի ուսումնասիրություն, որոնց գերակշիռ մասը վերաբերել են պետական գնումների գործընթացներին։
Հանձնաժողովն առերեւույթ շահերի բախման դեպքերում հարուցել է համապատասխան վարույթներ։
Միաժամանակ, օրենսդրական գործող կարգավորումներով պայմանավորված՝ Հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել անդրադառնալու պետական գնումների գործընթացների նկատմամբ պետական պաշտոն զբաղեցնող անձանց ունեցած անուղղակի ազդեցության դեպքերին։

Այսպիսով՝ ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ միայն առողջապահության նախարարի հետ կապվող առեւտրային կազմակերպության՝ պետական գնումների մասնակցության վերաբերյալ առկա են 20-ից ավելի մեդիա հրապարակումներ, որոնց մի մասն արվել է հաշվետու տարում՝ 2023 թվականին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չակերտները չի բացում, սակայն պարզից էլ պարզ է, որ խոսքը Անահիտ Ավանեսյանի մասին է։
Բանն այն է, որ դեռ ապրիլին իրավապահները մտել էին առողջապահության նախարարություն եւ «Ուիգմոր» հիվանդանոց. հարցը հիվանդանոցին տրամադրվող գումարներն էին՝ պետպատվերների տեսքով։ Իսկ «Ուիգմոր» հիվանդանոցը իրավապահների թիրախն էր դարձել, քանի որ խոսվում էր հիվանդանոցի եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ փոխկապակցվածության մասին։

Բացի նշված հրապարակումներից՝ շահերի բախման համատեքստում նշված դեպքերը քննելու վերաբերյալ Հանձնաժողովը ստացել է նաեւ քաղաքացիներից դիմումներ։
Դիմումների եւ հրապարակումների ուսումնասիրության արդյունքում, վերլուծելով փաստական հանգամանքները եւ վերաբերելի օրենսդրական կարգավորումները՝ արձանագրվել է, որ նախարարի հետ փոխկապակցված անձի բաժնեմասնակցությամբ առեւտրային կազմակերպությունը պարբերաբար մասնակցել է պետական մարմինների կողմից պատվիրվող գնման գործընթացների, իսկ միայն առողջապահության նախարարության հետ կնքել է գնման 17 պայմանագիր։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն