«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունների կողմից վարվող «պատմական Հայաստանի» ու դրանից բխող «նուրբ» թեմաների ժխտողական քաղաքականությունը նորանոր դրսևորումներ է ստանում, այդ թվում՝ կրթության ոլորտում: Ավելին, իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել։

«Փաստ» թերթը վերջին շրջանում մի քանի դպրոցներից տեղեկություններ է ստանում, որ ավարտված ուսումնական տարվա վերջում որոշակի գործընթացներ են գեներացվել, որոնք նոր ուսումնական տարվա սկզբին նախատեսվում է առավել հստակ ու «համակարգված» իրականացնել։ Հարցն ավելի զգայուն է հատկապես «Հայոց պատմություն» առարկայի հետ առնչվող հարցերի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ խոսքը վերաբերում է դասապրոցեսում պատմական տեղանունների հետ կապված հարցերին. մասնավորաբար, երևանյան մի քանի դպրոցներում ուսուցիչներին արդեն արգելել են օգտագործել «Արևմտյան Հայաստան» եզրույթը՝ պարտադրելով օգտագործել «Արևել յան Թուրքիա» ձևակերպումը։

Բացի դրանից, արգելվում է դասաժամերին «նախկին» քարտեզներ կիրառել՝ Արևմտյան Հայաստանի քաղաքների, տեղանունների մասին աշակերտներին որպես դիդակտիվ նյութ և տեսանելի պատկեր չունենալու համար։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ այն համարձակ ուսուցիչները, որոնք չեն ենթարկվում այդ կարգադրությանը, տնօրենների կողմից առանձին խիստ նկատողության են արժանանում, նրանց սպառնում են, որ նման կեցվածքով հետագայում առաջնորդվելու դեպքում ուղղակի կհեռացվեն։»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն