Ընթանում է հավաքի մասնակիցների դեմ կիրառված ժամկետանց հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում

article-image

ՆԳՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին երկու օրերին գերատեսչությունում ընթանում է հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների դեմ կիրառված ԺԱՄԿԵՏԱՆՑ հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սրբազան պայքար» տելեգրամյան էջը։

Թույլ տրված ապօրինության հետքերը «մաքրելու» միտումով ՆԳՆ հատուկ հանձնաժողովը «դուրս է գրել» կիրառված ժամկետանց հատուկ միջոցները։ Որոշ փոփոխություններ են կատարվել նաև ՆԳՆ տարբեր պաշտոնյաների՝ ավելի վաղ արձակված հրամաններում ու հանձնարարականներում։

Չնայած դրան, ըստ մեր աղբյուրների, ՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահվել ժամկետանց հատուկ միջոցներ։ Նշենք, որ դրանց կիրառումը քրեորեն պատժելի արարք է։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն