Եթե քաղաքացիների 100 %-ը քվեարկի ԵՄ մտնելու համար, այնտեղ ՀՀ-ին չեն սպասում, ադրբեջանացման ծրագիր է․ Շարմազանով

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիեւի պահանջները։ 

Սահմանազատման ու եվրոպական վիզաների ազատականացման հանրաքվեի անվան տակ Նիկոլն ու նրա հաճախորդները փորձելու են իրականացնել Ադրբեջանի պահանջը՝ փոխելով ՀՀ Սահմանադրությունը։

Դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք։ 

Ուզում է ՀՀ քաղաքացիների 100 տոկոսը քվեարկի ԵՄ մտնելու համար, ԵՄ-ում ոչ մեկ ՀՀ-ին չի սպասում։

Իսկ իրականում հանրաքվեի գաղափարը ՀՀ-ի ադրբեջանացման ծրագիր է։

Վիզաների ազատականացման կամ խաղաղություն բերելու պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումներ անել,փոխել ՀՀ զինանշանը/հանել Արարատի պատկերը,Անկախության հռչակագրի դրույթները՝ կատարելով Ալիեւի պահանջը։

Ասեցինք միամիտ ենք,բայց էդքա՞ն…»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն