ՊՆ-ն գրությանս արձագանքել է 26 օր հետո, առաջնագիծ այցերս էլ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել. Աբրահամյան

article-image

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․

«Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ` ԶՈւ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով: Ընդ որում` ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին` ո´չ քաղաքական, ո´չ մեկ այլ առումով:

ՊՆ-ն գրությանս արձագանքել է 26 օր հետո` հուլիսի 9-ին, երբ գրությամբ նախատեսված ժամկետներն անցել էին ու այդ հիմքով մերժել` «նշված ժամանակահատվածում տվյալ ուղղություններ Ձեր այցերի կազմակերպումը հնարավոր չէ» պատճառաբանությամբ:

Նշեմ, որ եղել են փուլեր, երբ ՊՆ-ն նույնիսկ նման իրավիճակներում ճկունություն դրսևորել է, սակայն հիմա այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել:

Մի մերժում էլ մայիսին է եղել (ավելի վաղ գրված ու չմերժված գրությամբ), սակայն մտածել եմ տեխնիկական է` որոշակի հանգամանքների բերումով:

Կպնդի՞ ՊՆ-ն որ թեման տեխնիկական է կամ թյուրըմբռնում` մի քանի օր դեռ ժամանակ ունի, իսկ թեմային այլ շերտերով ու երանգներով կանդրադառնամ ավելի ուշ` որոշ դետալային ճշտումներից հետո»:

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն