Երևանում «Ford Transit»-ում պшյթյուն է որոտացել՝ կրակի բռնկումով. կա վիրшվոր

article-image

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նմանատիպ ահազանգ ստացվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են «Ford Transit» մակնիշի ավտոեմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած կրակը:

Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի:

Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքի վայրից 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը «Ford»-ի վարորդն է:

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականտիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Աղբյուր՝  Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն