Ալեն Սիմոնյանը հայտնվել է կայսրության անցանկալի հյուրերի ցանկում․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Նրա նորանշանակ օգնական Մովսես Հարությունյանը հարցին, թե որն է չմեկնելու պատճառը, ասաց․ «ԱԺ արտահերթ նիստը»։ Արտահերթը գումարվելու է հուլիսի 11-ին, սակայն այն կարող էին փոխխոսնակները վարել: Մենք Ալեն Սիմոնյանի խոսնակին այս դիտարկումն ուղղեցինք, նա ասաց, որ հավելյալ մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ մշտապես գլխավորել է հայկական պատվիրակությունը։ Այս տարվա բացակայության պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, նրա հակառուսական հայտարարություններն են: Ռուսաստանի երբեմնի սիրելի պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, ով ջերմ հարաբերություններ ուներ ռուսական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, հայտնվել է կայսրության անցանկալի հյուրերի ցանկում: 

Մեր աղբյուրների վստահեցմամբ՝  երկուստեք է այդ վերաբերմունքը, ինքն էլ ինչ-որ պահից հակառուս է դարձել եւ իր չսիրած սորոսական շրջանակների հետ ձուլվել։ Բացի դա, գրել էինք, որ ներիշխանական վերադասավորումներ են ընթանում՝ աշխարհաքաղաքական զարգացումներին համընթաց: Դեպի Պուտինի գիրկը նետվող Նիկոլ Փաշինյանին փորձում են հակակշռել Արեւմուտքին փարվող Ալեն Սիմոնյանով։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն