Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների. Բագրատ Սրբազան

article-image

Շատ կարևոր է, որ այս քննարկումները խոսեն վերջնարդյունքի մասին՝ ինչ ենք ուզում անել, ինչ ենք կառուցելու, որն է այս ամենի վերջնարդյունքը։ Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ իրենք հիմա խոսում են, ամեն օր էլ կխոսեն, բայց քննարկումը պետք է միտված լինի տանելու ինչ-որ բանի։

«Խնդրում եմ, որ բոլորի միտքը լինի այն, թե այս քննարկումների միջոցով ինչ ենք կառուցելու՝ թե՛ տեսական, թե՛ գործնական իմաստով, բնականաբար՝ գործնականը բխած լինելով տեսականից»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ պետք է ձևավորել ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների։

«Սա մեղք է կյանքում, երբ ունենք հավակնություններ ամենաճշմարիտը լինելու, մանավանդ աշխարհաքաղաքական վերլուծությունների բարդ իրավիճակների մեջ, ինչից մենք տեղեկությունների սահմանափակում ունենք լայն իմաստով»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ մենք չունենք բոլոր այն տեղեկությունները, որոնք այսօր դրված են սեղաններին, ուստի, ինչ էլ խոսեն, ենթադրությունների ժանրից է լինելու։

«Չի կարող լինել մեկը, ով 100 կամ նույնիսկ 90 տոկոս ճշգրտությամբ գնահատական տա, վերլուծություն անի, թե ինչ է տեղի ունենում, որովհետև մենք չգիտենք մեզ թելադրված պայմաններն ինչ են, չգիտենք գաղտնի բանակցություններն ինչ են, ընդամենը ենթադրում ենք։ Մենք չգիտենք, թե մեզնից ինչ պահանջներ ունեն թե՛ Հյուսիսը, թե՛ Արևմուտքը, թե՛ նույնիսկ Հարավը։ Հետևաբար մեր մեկնակետը պետք է լինի այդ չիմանալուց բխած քայլերը», - ասաց Բագրատ Սրբազանը։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն