Ոստիկանական ուժերի կուտակում Ազգային ժողովի մոտակայքում Ամուլսարի համար երթին ընդառաջ (PHOTO)

article-image

Հայկական բնապահպանական ճակատը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին նախատեսում է երթ իրականացնել «Երթ Ամուլսարի համար. ոչ մի հետքայլ» կարգախոսով։ Ակցիայի երթուղին մեկնարկելու է ԱԺ հանրային այգուց։

Ժամը մոտ 17:00-ից Ազգային ժողովի մոտակայքում, մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մերձակայքում տեղակայվել են ոստիկանական ուժեր, մասնավորապես՝ «ՊԱԶ» մակնիշի մի քանի ավտոբուսով ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ։ Այս պահին ոստիկանական ուժերի թիվն այդ հատվածում ավելանում է։

Բացի այդ, ոստիկանները փակել են Ազգային ժողովի դարպասները, իսկ բակում ոստիկանների թիվը սովորականից շատ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն