ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր հանդիպում ենք ունեցել Tianjin Myway International Trading Co. գործարանի տնօրեն Չեն Վենգինի հետ։
Այցի շրջանակներում ծանոթացել ենք գործարանի արտադրանքի արտադրական ծավալների և տասնյակ ապրանքատեսակների հետ, որոնք արտադրվում են այստեղ։ Այն մասնագիտացված է ռազմական և ոստիկանական լոգիստիկ արտադրության և արտահանման մեջ»։