«Թիրախավորվում են արցախցիները՝ հստակ քաղաքական հրահանգով»․ ընդդիմադիր գործիչներն այցելել են պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին

article-image

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Խաչատրյանը այցելել են երեկ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին։ Այդ մասին հայտնել է Գառնիկ Դանիելյանը։

«Քիչ առաջ իմ գործընկեր Արթուր Խաչատրյանի հետ դուրս եկանք ՁՊՎ-ից, որտեղ այցելեցինք պարեկների կողմից անմարդկային ծեծի ենթարկված Արամ Երիցյանին։

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը 10 պարեկներով ծեծի էին ենթարկել՝ իբր մեքենան չնախատեսված վայրում կայանելու համար։

Երեկ միայն պատգամավոր գործընկերներիս հետ միջամտելուց հետո փաստաբաններին թույլ տրվեց այցելել Արամ Երիցյանին։

Գործ ունենք բռնատիրական ռեժիմի հետ, որն ամեն օր կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։

Թիրախավորվում են արցախցիները՝ հստակ քաղաքական հրահանգով։ Վիրավորում են մեր հայրենակիցների արժանապատվությունը՝ դրդելով արտագաղթի։

Գործընկերներիս հետ հետամուտ ենք լինելու, որպեսզի ոստիկանության բռնություններից տուժած մեր հայրենակցի իրավունքները հնարավորինս լինեն պաշտպանված»:

 

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն