Կոչ եմ արել Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը. Ջիմ Կոստա

article-image

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստա. «Կարևոր է, որ Միացյալ Նահանգները դեմ արտահայտվի մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը:

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար: Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն»: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն