Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

article-image

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Սեպտեմբերի 3-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։

Մարզերում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 3-5-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն