ՔՊ-ական նախկին մարզպետն արել է այն, ինչի համար դատեցին Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ»

article-image

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բոլորը մոռացել են, որ Մամիկոն Ասլանյանին մոտ 3 տարի կալանավայրում պահեցին համայնքային հողերի հետ կապված մեղադրանքով, որ նա թույլ էր տվել մի վանաձորցու՝ գերեզման սարքել համայնքի հողերի վրա, եւ բավարարվել էր նրան տուգանելով: Պարզվում է` այս փարիսեցի իշխանությունները չեն նկատել, որ Լոռվա նախկին մարզպետ, ՔՊ-ական Արամ Խաչատրյանի վաղամեռիկ կնոջը հուղարկավորել են Վանաձորի գերեզմանատան տարածքից դուրս՝ բարձրավոլտ էլեկտրասյան տակ:

Այսինքն՝ մի տարածքում, որը համարվում է վաճառքի ոչ ենթակա համայնքային սեփականություն։ Ընդ որում, եթե Ասլանյանի գործով անցնող անձն ինքնակամորեն խախտել էր գերեզմանոցի սահմանները, ինչի մասին կարող էր համայնքի իշխանությունը տեղյակ չլինել, ապա Խաչատրյանի կնոջ գերեզմանն ակնհայտորեն դուրս է գերեզմանոցի օրինական սահմաններից, տարածքը հարակից է Մ6 միջպետական մայրուղուն։ Փաստորեն, մասնավոր գերեզմանատուն է սարքել: Բայց այստեղ մի կարեւոր տարբերություն կա` Մամիկոն Ասլանյանը ՔՊ-ական չէ, ժամանակին եղել է ՀՀԿ-ական եւ Փաշինյանի հետ կապ չունի, իսկ Արամ Խաչատրյանը սրսուռ ՔՊ-ական է` ՔՊ-ի պաշտոնյա եւ նիկոլական: 

Ասլանյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով․ ըստ իրավապահների՝ սեփականաշնորհման ոչ ենթակա հողակտորներից մեկն օտարվել է նախկին համայնքապետի մտերիմի կնոջ մորը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն