ՔՊ-ն պատրաստվում է․ պետք է լավ «մարզել մկանները»․ «Հրապարակ»

article-image

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ  խմբակցության պատգամավորներին արդեն ծանուցել են՝ մեկ մարդու պես ներկա լինել ուրբաթ օրվա խմբակցության նիստին․ տեւական դադարից՝ ամառային արձակուրդներից հետո սա առաջին նիստն է լինելու: Նիստը կարեւոր է նաեւ նրանով, որ երկուշաբթի կմեկնարկի խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում թեեւ հարաբերական անդորր է, եւ թեժ աշնան մասին հայտարարություններն էլ ֆանտազիաների ժանրից են, բայց ամառային գործընթացները, մասնավորապես՝ Փաշինյանի ակտիվությունն ու կուսակցական կառույցները կարգի բերելուն միտված քայլերը հուշում են, որ քաղաքական իրադարձությունները կարող են անակնկալ զարգանալ, ուստի պետք է խորհրդարանի աշխատանքներից առաջ լավ «մարզել մկանները»։

Ի դեպ, լավատեղյակ անձինք ծիծաղում են բոլոր նրանց միամտության նրա, որոնք հույսեր են փայփայում, թե երբեւէ Փաշինյանը կամովին կհրաժարվի պաշտոնից եւ խաղաղ ճանապարհով իշխանությունը կհանձնի որեւէ այլ ուժի կամ անձի:

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն