ՀՀԿ ԵԿ Հանրային կապերի և լրատվության հանձնաժողովը և Imedia.am լրատվական կայքը կազմակերպում են ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ դասընթացներ : Այս մասին հայտնում են ՀՀԿ ԵԿ-ից։
«Դասընթացները բաղկացած են
Լրագրության,
Հեռուստատեսային լրագրության,
Ինֆորմացիոն անվտանգության,
Քաղաքագիտության,
Պրակտիկ լրագրության
Մեդիագրագիտության
Ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների և այլ թեմաներով դասախոսությունների շարքից:
Դասախոսները կհրավիրվեն Երևանի պետական համալսարանից, այլ բուհերից, ինչպես նաև կլինեն հասարակական-քաղաքական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:
Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական, պրակտիկ և ինտերակտիվ պարապմունքներ։
Բավարար մասնակցություն ապահոված մասնակիցները դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր։
Մասնակցության համար լրացրեք ստորև ներկայացված դիմում-հայտը՝ https://forms.gle/ft8DwLF8Lb68PYts9
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 15-ը։
Հարցերի դեպքում ՝ +37493123757»։