ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա` հրադադարն ընդունելու համար

article-image

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նա նշել է, որ ամբողջ շաբաթվա ընթացքում նրանք նախագահի ուղղորդմամբ աշխատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման միջնորդական աշխատանքների վրա:

Օ’Բրայանը ընդգծել է, որ Հայաստանը ընդունում է հրադադարը, իսկ Ադրբեջանը` ոչ: «Մենք ճնշում ենք գործադրում նրա վրա ընդունելու այն», ասել է պաշտոնյան:

 

Աղբյուր` AntiFake.am

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն