Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման

article-image

Ամերիկայի Միացյալ Նահանգները հեշտությամբ կարող է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կիրակի օրը Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում ելույթի ժամանակ այսպիսի միտք է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ТАСС-ը։ 

Թրամփն ասել է, որ Վաշինգտոնն աշխատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ։ «Մենք ամեն ինչ կարգի կբերենք։ Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես ասում եմ, հեշտությամբ։ Հեշտ կլինի, եթե իմանում ես, թե ինչ ես անում», - ասել է ԱՄՆ առաջնորդը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն