Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին, զորամասում լինելու փոխարեն, քրոջ հետ եղել է թիկնազորի հետ զբոսնելիս. Նարեկ Սամսոնյանը տեսանյութ է հրապարակել

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութը, որի մասին ավելի վաղ էր հայտնել:

Սամսոնյանը նշել էր, որ տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրն է, ով զբոսնում է մի տղայի հետ՝ թիկնազորի ուղեկցությամբ: Տեսանյութը քիչ առաջ հրապարակելիս նա գրել է, որ այդ տղան Փաշինյանի որդին է՝ Աշոտ Փաշինյանը, ով ժամկետային զինծառայող է:

«Խնդրեմ սա էլ այն տեսանյութը, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա:

Իրականում Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն եղել է թիկնազորի հետ զբոսնելիս և ես` ի դժբախտություն Նիկոլի հայտնվել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում, ու դրա համար էլ ոստիկանները սենց ստորացան: Ու Նիկոլն էլ իրավունք ունի նախկին նախագահների որդիների ծառայել-չծառայելուց խոսա էլի...»,-գրել է նա, ապա հավելել. «Իշխանափոխությունից հետո դեռ կպարզենք՝ Աշոտ Փաշինյանը քանի օր ա անցկացրել զորամասում»:

Նարեկ Սամսոնյանը նաև հայտնել էր, որ այս տեսանյութի պատճառով ոստիկանությունը զննելու է իր մեքենան:

Տեսանյութի կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով մասնավորապես գրել է.

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»։

AntiFake.am-ը հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարությանը՝ ճշտելու, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, իսկապես եղել է արձակուրդում։ Բացի այդ, AntiFake.am-ը հետամուտ է լինելու ուսումնասիրելու, թե արդյո՞ք վարչապետի ընտանիքի անդամներն իրավունք ունեն օգտվելու թիկնազորից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը