ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 29-ին Ժնևում` քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերը

article-image

Վաշինգտոն, 25-ը հոկտեմբերի, 2020թ. - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հոկտեմբերի 24-ին համանախագահները հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Համանախագահները կողմերին հորդորել են համաձայն իրենց ստանձնած հանձնառության` անհապաղ միջոցներ ձեռք առնել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր դրույթների իրականացման համար` նշելով, որ նրանք վերահաստատել էին իրենց պարտավորությունները Փարիզում` հոկտեմբերի 18-ին: Համանախագահները նաև հիշեցրել են կողմերին 2020թ. հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից և հոկտեմբերի 5-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Կանադայի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների Ժան-Իվ լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից ընդունված հայտարարությունները` կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բովանդակային բանակցությունները կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Ակտիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտաքին գործերի նախարարները քննարկել են անհապաղ մարդասիրական զինադադարի կիրարկումը, հրադադարի վերահսկման հնարավոր եղանակները և համապարփակ լուծման հիմնարար բովանդակային տարրերի քննարկման նախաձեռնումը` համապատասխան հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության: Համանախագահները և արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին անհրաժեշտ բոլոր քայլերը քննարկելու ու համաձայնության հասնելու և դրանց իրականացումը սկսելու համար` ըստ համաձայնեցված ժամանակացույցի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար` համաձայն Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ընդունված հիմնարար սկզբունքների»: 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն