ԱՄՆ նախագահի խորհրդական Օ'Բրայանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և հեռախոսազրույց ունեցել պետությունների ղեկավարների հետ

article-image

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ` ուրբաթ օրը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև երեկ հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Օ'Բրայանը շնորհավորել է բոլորին` հրադադադարին հավատարիմ մնալու համաձայնության համար: Երկու պետություններում էլ կյանքեր կփրկվեն: Ըստ նրա` պետքարտուղար Պոմպեոն և տեղակալ Սթիվեն Բիգանը այս հարցում վճռորոշ դեր են խաղացել:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն