4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են. Թովմասյան

article-image

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.

«4 տարի առաջ հենց այս օրը  Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

Պատերազմ, որի արդյունքում մեր ժողովուրդը կրեց անդառնալի մարդկային և տարածքային կորուստներ (4000-ից ավելի զոհ ու տասնյակ հազար քառակուսի կիլոմետր կազմած տարածքային կորուստ):Այս պատերազմը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ապիկարությունն ու ձախողված դիվանագիտությունը:

. 4 տարի անց, մենք դեռ ապրում ենք հետևանքներով, առանց համոզիչ գործողությունների, պատասխանատուներին պատժելու և մեր երկրի անվտանգությունն ու ապագան երաշխավորելու ուղղությամբ։
.4 տարի անց դեռ պաշտոնապես հրապարակված չեն զոհվածների անունները:
.4 տարի անց անհետ կորածների և զոհերի աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են:
.4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են...
.Բայց կարևորը ՔՊ-ի համար ապագա կա»։

Նա գրառմանը նաև տեսանյութ է կցել, որն արվել է լուսաբացին Վարդենիսի իրենց տանից։

 
Աղբյուր՝ AntiFake.am    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն