«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեկ տարի առաջ էլ ստորագրություններ էր հավաքում «Հայաքվեն»` փորձելով Արցախի հետ կապված օրինագիծ մտցնել ԱԺ: Հիմա ստորագրություններ է հավաքում եվրոպամետների թիմը: «Եվրաքվեն», հիշեցնենք, ուղղված է Եվրոպական Միությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելուն:
Բայց եթե «Հայաքվեն» ստորագրահավաք էր անում օրենքի տառին համապատասխան` միայն աշխատանքային օրերին ու ժամերին, վարչական շրջանների տարածքներում, ապա «Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել նաեւ հանգստյան օրերին: Վարչական շրջանների աշխատակազմը, փաստորեն, իր հանգստյան օրերին աշխատանքի է գնում, որ ստորագրահավաքը սահուն ընթանա: Իսկ նրանք «բարեգործնե՞ր» են, թե՞ վարձատրվելու են հավելյալ աշխատանքի դիմաց, ոչ ոք չգիտի:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։