Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի Ընկերներ
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անունից և անձամբ իմ կողմից, Ձեզ եմ հղում ամենաջերմ շնորհավորանքներս՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակի առթիվ:
Այս կարևոր օրը խորհրդանշում է Ձեր երկրի մեծ նվաճումները և առաջընթացը: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և հավատում ենք, որ մեր համագործակցությունը շարունակաբար կխորանա:
Մաղթում եմ Ձեզ և ամբողջ չին ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և անդադար զարգացում:
Ամենաանկեղծ մաղթանքներով»։
Աղբյուր՝ AntiFake.am