AntiFake.am-ը հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ միասին նոր հաղորդում է սկսել՝ «Ղազարյան VS Ղազարյան» խորագրով, որի ընթացքում Էդգար Ղազարյանը պատասխանում է Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում Պետրոս Ղազարյանի կողմից հնչող հարցերին: 1-16-րդ թողարկումները հասանելի են AntiFake TV յութուբյան ալիքում:
Այս թողարկման ընթացքում Էդգար Ղազարյանը հյուրընկալվել է միաժամանակ Պետրոս Ղազարյանին և նրա հյուրին՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին՝ «Ղազարյան VS Ղազարյան +» ձևաչափի շրջանակներում: